ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի հունիսի 27-28-ին նախատեսված հանդիպումը տեղի չի ունեցել:
ԱԽ քարտուղար Գրիգորյանը նշել է, որ դրանից առաջ եւս կար պայմանավորվածություն, բայց այն եւս հետաձգվել էր։
«Դեռեւս հայտնի չեն հստակ պատճառներ՝ ինչու է Ադրբեջանը հետաձգել հանդիպումը: Մենք տեղեկություն ունենք, որ հնարավոր է՝ ապագայում այդպիսի հանդիպում տեղի ունենա»,- ընդգծել է Գրիգորյանը: