Ըստ գերմանական «Dpa» գործակալության՝ Ֆրայբուրգ քաղաքի Մունդենհոֆ բնակավայրում (Գերմանիա) արագիլները տաք երկրներց վերադառնալով՝ սկսել են կարգի բերել իրենց ավելի քան մեկուկես տասնյակ բները:
Դրանցից մեկը տարիներ շարունակ ընձյուղներով համալրվելով մեծացել եւ հսկայական է դարձել: Բույնը, որն արագիլները հյուսել էին 30-մետրանոց ծխնելույզի վրա, կշռել է ավելի քան մեկ տոննա:
Քանի որ աղյուսե ծխնելույզը նախատեսված չէր նման ծանրություն պահելու համար, եւ թռչնային «ինքանշեն կառույցի» պատճառով փլուզման վտանգ է ստեղծվել, քաղաքային իշխանությունները, հրշեջ ջոկատների աջակցությամբ, հատուկ գործողությամբ հեռացրել են այն: