Մալթայում ընթացող բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հունիսի 30-ին անցկացվեցին խմբային փուլի վերջին հանդիպումները: Առաջնությունը կտեւի մինչեւ հուլիսի 3-ը:
Հայաստանի հավաքականը լարված պայքարում 76:64 հաշվով առավելության է հասել Սան Մարինոյի թիմի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Անդրեն վաստակել է 25 միավոր, 4 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին եւ կատարել 3 արդյունավետ փոխանցում:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը տարել է երկրորդ անընդմեջ հաղթանակը եւ իր խմբում գրավել առաջին տեղը: Մեր թիմը միամգամից մտել է կիսաեզրափակիչ փուլ: Նրա հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա հուլիսի 1-ին անցկացվելիք անցումային խաղից հետո: Մեր թիմի հավանական մրցակիցներն են Մալթան, Անդորրան կամ անգամ Ջիբրալթարը, որին հաղթել է առաջին խաղում: