Ըստ ռոսական kommersant.ru-ի՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հունիսի 29-ին տեղի է ունեցել գերեվարված ռուս եւ ուկրաինացի զինվորականների փոխանակում «144-ը 144-ի դիմաց» բանաձեւով։
Փոխանակումը կազմակերպվել եւ անցկացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական հրահանգով։ Ուկրաինական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ փոխանակվածների թվում է Ազովի գնդի 43 զինծառայող։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը նշել է, որ ազատ արձակվածներից գրեթե բոլորը վիրավոր կամ ծանր վիրավորներ են։
Ըստ գեներալի՝ գերի ընկած կամ հանձնված ուկրաինացի զինծառայողների ընդհանուր թիվը ավելի քան 6 հազար է: