Ըստ ճապոնական Kyodo գործակալության՝ Ճապոնիայի Օդային ինքնապաշտպանության ուժերի զինծառայողները ԱՄՆ զինվորականների հետ մարտական ինքնաթիռների մասնակցությամբ Ճապոնական եւ Արեւելաչինական ծովերի օդային տարածքներում համատեղ զորավարժություններ են անցկացրել:
Ըստ Օդային ինքնապաշտպանության ուժերի կայքում հրապարակված զեկույցի՝ Ճապոնիայից զինավարժանքներում գործի են դրվել ութ F-15 կործանիչր եւ չորս F-2 կործանիչր, ԱՄՆ-ից՝ երկու B-1 ռազմավարական ռմբակոծիչ:
Զորավարժությունների նպատակը ճապոնա-ամերիկյան դաշինքի ներուժի հզորացումն է: Ճապոնիան եւ ԱՄՆ-ը վարժանքների միջոցով ձգտել են Ռուսաստանին եւ Չինաստանին զսպող ազանշան հղելու։