ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն տարածաշրջանային եւ եվրոպական անվտանգության հարցերի շուրջ քննարկում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ։
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020-ի նոյեմբերի 9/10-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման առնչությամբ հարցեր։
Պայմանավորվածությունները վերաբերում են տարածաշրջանում խաղաղ կյանքի պահպանման եւ կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եւ տնտեսական կապերի հաստատմանը։
Երկու կողմերն էլ հաստատել են այս հարցի շուրջ բանակցելու պատրաստակամությունը: