Ըստ Ավստրալիայի դաշնային ռեգիստրի տվյալների՝ պատժամիջոցների ցանկում է հայտնվել Ռուսաստանի եւս 16 քաղաքացի:
Սահմանափակումները մտցվել են օլիմպիական չեմպիոն, «Ազգային մեդիա խումբ» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Ալինա Կաբաեւի, մանուկների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի, գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշեւի, շինարարության նախարար Իրեկ Ֆեյզուլինի եւ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւի նկատմամբ:
Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցների տակ են հայտնվել «Պեչեգա» միջազգային ծովային նավահանգիստ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի ղեկավար Իգոր Պուտինը, «Սոգազ» ապահովագրական ընկերության վարչության փոխնախագահ Միխայիլ Պուտինը եւ «MPT ընկերությունների խումբ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Պուտինը, որոնց Ավստրալիայի իշխանությունները համարում են ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ազգականները:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ «Գազֆոնդ» ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Յուրի Շամալովը, «Վիտալ Դեւելոփմենթ Քորփորեյշն» ԲԸ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Պլեխովը, «Սոգազ»-ի տնօրենների խորհրդի անդամ Միխայիլ Կլիշինը, «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Սերգեյ Գորկովը եւ այլք։