Հայաստանի ազատ ոճի ըմբիշները հաջող են հանդես գալիս Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
57 կգ քաշային մարզիկ Հարություն Հովհաննիսյանը եզրափակչում ոսկե մեդալը կվիճարկի իտալացի Սիմոնե Պրադուի հետ մարտում:
70 կգ քաշային Հայկ Պապիկյանի մրցակիցը եզրափակչում կլինի ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովը:
79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը եւս վաղը կպայքարի ոսկե մեդալի համար։ Նա իրար հետեւից պայքարից դուրս բերեց ռումինացի, իտալացի եւ ադրբեջանցի ըմբիշներին եւ նվաճեց եզրափակչի ուղեգիր: Նրա մրցակիցը վրացի Օթարի Ադեշվիլին է:
65 կգ քաշային կարգում Տիգրան Ղազարյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: