Ըստ Bloomberg-ի՝ ԵՄ երկրները սառեցրել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց մոտ 14 միլիարդ եվրոյի ակտիվներ։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ դեռեւս մայիսի վերջին Եվրամիությունը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում սառեցրել է ռուս գործարարների ակտիվներ՝ մոտ 10 միլիարդ եվրոյի չափով։ Գումարի չափն այսօր արդեն հասել է 14,6 միլիարդի:
ԵՄ-ն եւ նրա դաշնակիցներն աշխատում են միջոցներ գտնել պատժամիջոցների ենթարկված անձանց ակտիվներն ավելի արագ գտնելու համար, մի շարք երկրներ էլ մտածում են ինչպես կառավարել սառեցված ակտիվները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման եւ թուլացման քաղաքականությունը Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, եւ պատժամիջոցները լրջորեն հարվածում են ամբողջ համաշխարհային տնտեսությանը։