Ամերիկացի գործարար, Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։
Իտալական Repubblica պարբերականը հայտնել է, որ մասնավոր հանդիպումը տեւել է 40 րոպե։ Այդ ընթացքում Մասկն ու Հռոմի պապը քննարկել են բնապահպանական խնդիրներն ու մարդկության ապագան։ Հռոմի պապի հետ հանդիպման են գնացել նաեւ Մասկի չորս զավակները։
Իլոն Մասկը վերջին տասն օրվա ընթացքում Twitter-ում գրառումներ չէր անում։ Ուրբաթ նա վերադարձել է սոցցանց եւ չորս գրառում է արել։ Մայիսին գործարարը սառեցրել է Twitter-ի ձեռքբերման գործընթացը։ Մասկը դա բացատրել էր նրանով, որ ցանկացել է համոզվել՝ արդյո՞ք 5%-ից քիչ են կազմում սպամներն ու կեղծ օգտահաշիվներն այդ ցանցում։