Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտնել է, որ մի քանի նոր երկրներում բռնկման պատճառով եվրոպական տարածաշրջանում կապիկի ծաղիկի բռնկման վտանգը մեծացել է:
«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, որը ներառում է 53 անդամ պետություններ՝ ներառյալ Ռուսաստանի Դաշնությունը, բռնկման վտանգը մեծ է»,- ասել է պաշտոնյան։
Վույնովիչը նշել է, որ կազմակերպությունը բոլոր երկրներին խորհուրդ է տալիս ջանքեր գործադրել՝ կապիկի ծաղիկի նոր դեպքեր եւ կոնտակտային հետքեր հայտնաբերելու եւ բռնկումը վերահսկելու նպատակով:
Վերջին շրջանում աշխարհի 51 երկրներում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ավելի քան 5100 դեպք, մինչդեռ վարակի տարածման ուղիներն ամբողջությամբ պարզ չեն։
«Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական եւ վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան լրատվամիջոցներին հայտնել է, որ Ռուսաստանում կապիկի ծաղիկի պատճառով անցում հեռավար աշխատանքին չի լինի, քանի որ վարակն ավելի դանդաղ է տարածվում, քան ՔՈՎԻԴ-19-ը։