Ուզբեկստանում հուլիսի 2-ից օգոստոսի 2-ը պարետային ժամ է հայտարարվել։ Արտակարգ դրության պատճառն, ըստ իշխանությունների, Կարակալպակստանի ինքնավար մարզում, մասնավորապես մայրաքաղաք Նուկուսում իբրեւ իշխանությունը զավթելու փորձ գնահատված բողոքի ցույցերն են։
Ուզբեկստանի Օլի Մեջլիսի (խորհրդարանի) վերին եւ ստորին պալատները պաշտպանել են Կարակալպակստանի Հանրապետությունում (հյուսիսարեւմտյան Ուզբեկստանում) արտակարգ դրություն հայտարարելու մասին երկրի նախագահ Շավքաթ Միրզիոեւի որոշումը։
«Կարակալպակստանի Հանրապետության տարածքում 21:00- 07:00-ը սահմանել պարետային ժամ՝ արտակարգ դրության ժամկետի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Շավքաթ Միրզիոեւը հանձնարարել է Կարակալպակստանի տարածքում ստեղծել հրամանատարական գրասենյակ, ինչպես նաեւ ուժեղացնել հասարակական կարգի պաշտպանությունը, ինչպես նաեւ սահմանափակել Կարակալպակստանի մուտքն ու ելքը: Արգելվել է նաեւ խաղաղ հանդիպումների, ժամանցային, մարզական եւ հանրային այլ միջոցառումների կազմակերպումը։
Անկարգությունները տեղի էին ունեցել այն բանից հետո, երբ հուլիսի 2-ին ինքնավարության մայրաքաղաք Նուկուսում պետական մարմինները գրավելու փորձել էին ձեռնարկվել։ Կարակալպակստանի բնակիչների շրջանում դժգոհություն էր առաջացրել Ուզբեկստանի նախագահ Միրզիոեւի՝ ինքնավարությանը վերաբերող սահմանադրական բարեփոխումների առաջարկը: Իրավապահները ճնշել են անօրինական գործողությունները:
Հուլիսի 3-ին արդեն Շավքաթ Միրզիոեւը հայտարարել է, որ որոշել է Կարակալպակստանի կարգավիճակի վերաբերյալ Ուզբեկստանի սահմանադրությունում փոփոխություններ չմտցնել։