Հուլիսի 2-ին Օպերայի եւ Բալետի ազգային ակադեմիական թատրոնիում բացվեց «Մենք» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի նախաձեռնած «Դարավոր Հայաստանի նորանկախ պետականությունը» խորագրով ցուցահանդեսը:
Ներկայացված են 1990-2021 թվականների Հայաստանի կարեւոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական եւ այլ իրադարձությունները: Փաստագրական, արխիվային եւ գեղարվեստական ավելի քան 130 լուսանկարներն արտացոլում են նորանկախ պետության անցյալն ու ներկան:
«Այս լուսանկարները տեսնող յուրաքանչյուր մարդ վերապրում ու վերաիմաստավորում է շատ բան: Տեսնում ենք այն, ինչ ունեինք, ինչին հասել ենք»,-ասաց «Մենք» հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանը: