Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հունիսի 27-ից հուլիսի 3-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք։ Նախորդող շաբաթվա ընթացքում գրանցված 139 նոր դեպքի համեմատ վարկման դեպքերն ավելացել են 35-ով։
Հունիսի 27-ից հուլիսի 3-ը կատարվել է 4992 թեստավորում։ Վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետեւանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել։ Նախորդ շաբաթվա ընթացքում առողջացել է կորոնավիրուսով վարակված 62 հիվանդ։
Հայաստանում կատարվել է 2 միլիոն 217 հազար 31 պատվաստում
Ըստ Առողջապահության նախարարության՝ հուլիսի 3-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 2 միլիոն 217 հազար 31 պատվաստում։
Առաջին չափաքանակ է ստացել 1 միլիոն 138 հազար 845 քաղաքացի, իսկ ամողջական պատվաստում՝ երկրորդ չափաքանակ է ստացել 1 միլիոն 14 հազար 534 մարդ։ Խթանիչ՝ բուստեր չափաքանակ ստացել է ավելի քան 59 հազար մարդ: