Ուկրաինայի գլխավոր դատախազությունը 2022-ի փետրվարի 24-ից մինչեւ հուլիսի 3-ը ներառյալ արձանագրել է պատերազմին առնչվող 31 հազար 321 հանցագարծություն։ Դրանցից 20 հազար 940-ը որակվել է իբրեւ ռազմական հանցագարծություն, 10 հազար 381-ը՝ Ուկրաինայի ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություն։
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է նաեւ, որ Ռուսաստանի ագրեսիայի գործի առնչությամբ ՌԴ-ի ռազմաքաղաքական ղեկավարության 623 ներկայացուցիչ, որոնց թվում՝ նախարարներ, պատգամավորներ, ռազմական հրամանատրության ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, իրավապահ մարմինների ղեկավարներ, ինչպես նաեւ պատերազմը հրահրողներ եւ Կրեմլի քարոզիչներ համարվում են գլխավոր կասկածյալներ։
Ուկրաինայում ստեղծվել է պատերազմի արխիվ, որի օգնությամբ փաստաթղթավորվելու են Ուկրինայում ՌԴ զինուժի գործած բոլոր հանցագործությունները։ Արխիվ կարելի է գցել տեսալսողական փաստեր, հարցման միջոցով այդ նյութերին ծանոթանալու հնարավորություն ստանալ։
Արխիվը ստեղծող թիմը տեսանյութերը համակարգում, կուտակում, ստույգ լինելը հաստատում է, որպեսզի հանցագործությունների վկայությունները չկորչեն տեղեկությունների մեծ հոսքում։