Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ թուրքական Öztek Tekstil Terbiye Tesisleri San տեքստիլագործական ընկերությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության դեմ պարտքի պահանջ է ներկայացրել Ստամբուլի դատարան:
Ընկերությունում պնդում են, որ իրենք չեն կարողացել կատարված գործվածքի դիմաց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից ստանալ իրենց հասանելիք 157 հազար դոլարը։
Ըստ 2015-ին կնքված պայմանագրի՝ թուրքական ընկերությունը 2017-ից Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը զինվորական համազգեստի գործվածք է մատակարարում, մինչդեռ վաճառված ապրանքի դիմաց գումար չի վճարվել։
Պարտքի մարման բանակցությունների ձախողումից հետո թուրքական ընկերությունը դիմել է դատարան։
Քանի որ ադրբեջանական կողմը հայցվորի պահանջների վերաբերյալ չի ներկայացրել իր դիրքորոշումը, դատական նիստը հետաձգվել է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի կեսը։