Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է կարեւոր դեր խաղալ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում:
«Այն շրջանում, երբ ձեւավորվել են բարենպաստ պայմաններ Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ տնտեսական առաջընթացի հաստատման համար, հավատում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է կարեւոր դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, մարդկանց միջեւ կապերի հաստատման գործում»,- ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ ուղղված Ալիեւի շնորհավորանքի տեքստում:
Ադրբեջանի նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է զգալի ներդրում ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում։