Արցախի գյուղատնտեսության նախարարությունից հայտնել են, որ ըստ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Արցախի կառավարության N 755-Ն որոշմամբ, հուլիսի 1-ից Արցախի տարածքից արգելվել է ցորենի եւ գարու, այդ թվում՝ ցորենի եւ գարու սերմացուների արտահանումը:
Սույն որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Արցախի ներքին գործերի նախարարությանը եւ Արցախի պետական եկամուտների կոմիտեին: