Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետեւանքով երկրի ենթակառուցվածքներին հասցված վնասը հասնում է 95 միլիարդ դոլարի։ Նա նշել է, որ ներկայում Ուկրաինայի բյուջեն գրեթե 100%-ով ուղղվում է ռազմական եւ սոցիալական նպաստների կարիքներին:
«Ամեն ամիս մենք ունենում ենք 5 միլիարդ դոլարի դեֆիցիտ»,- հավելել է Կուբրակովը:
Միաժամանակ նախարարը նշել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում սահմանային անցակետերում բացվել է 43 ժամանակավոր անցման կետ, վերականգնվել է 13 երկաթուղային կամուրջ եւ անցում, մաքրվել է ավելի քան 1000 կիլոմետր ճանապարհ։
«Պետության եւ բիզնեսի ջանքերի շնորհիվ արդեն իսկ հնարավոր է դարձել Դանուբի նավահանգիստներում բեռնափոխադրումները մեծացնել շուրջ քառակի անգամ: Մենք լոգիստիկա ենք կառուցում արեւմտյան սահմաններին, եւ արդեն կարելի է խոսել բեռնափոխադրումների ավելացման մասին»,- ասել է նախարարը։