ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտնել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր ռազմական գործողությունների հետեւանքով սպանվել է 17 լրագրող, վիրավորվել է 14 լրագրող։
Տուժած լրագրողներից 4-ը հայտնել են, որ հետապնդումների են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեության պատճառով։
Գնդակոծությունից զոհվել է առնվազն 7 լրագրող, որոնցից 5-ը, ըստ ամենայնի՝ ռուսական հարձակումների հետեւանքով։ Ակտիվ ռազմական գործողությունների շրջաններում սպանվել է եւս 5 լրագրող։
Բոլոր դեպքերում հարձակվողների ինքնությունը չի պարզվել։
Մեկ լրագրողի առեւանգել եւ խոշտանգել են ռուս զինվորականները։ Լրագրողը մահացել է ազատ արձակվելուց անմիջապես հետո։
Ռուսական բանակը առնվազն երկու անգամ դիտավորյալ գնդակոծել է լրագրողներ տեղափոխող ավտոմեքենա։