Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումները հուլիսի 6-ին ամփոփել են 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները:
Ըստ զեկույցների՝ հաշվետու ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սպասարկել է 727520 զանգ: Արտակարգ դեպքերի եւ պատահարների թիվը 5767 է։ Դրանց հետեւանքով զոհվել է 830, տուժել՝ 81 հազար 626 մարդ:
911 ծառայության հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն է տրվել 1345 քաղաքացու, հոգեբանական աջակցություն՝ 730 քաղաքացու։
2022-ի առաջին կիսամյակում փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցկացրել են 22 շտաբային, 7 ցուցադրական եւ 145 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով 124 գործնական պարապմունք եւ այլն: