Իսրայելի էկոնոմիկայի նախարար Օրնա Բարբիվայը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից կվերսկսվի Թուրքիայում Իսրայելի առեւտրատնտեսական ներկայացուցչության աշխատանքը։ Բարբիվայն ընդգծել է, որ այս քայլն արտացոլում է Իսրայելի կենտրոնացումը Թուրքիայի հետ տնտեսական կապերի խորացման վրա։ Մոտ ապագայում նախատեսվում է կազմակերպել թուրք-իսրայելական՝ վերջին տասնամյակում առաջին համատեղ տնտեսական համաժողովը։
Ըստ Իսրայելի էկոնոմիկայի նախարարության՝ Ստամբուլի գրասենյակի վերաբացումը կօժանդակի ներկայում թուրքական շուկա արտադրանք արտահանող շուրջ 1540 իսրայելական ընկերություններին եւ կամրապնդի նրանց բիզնես գործունեությունն այստեղ։
Թուրքիան չորրորդ կարեւորագույն առեւտրային գործընկերն է Իսրայելի տնտեսության համար։ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997-ի մայիսի 1-ից։