ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը ընթացքը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ: