2022-ի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղեւոր, ինչը 22%-ով ավելի է 2021-ի համեմատ, երբ փոխադրվել էր 192,5 հազար ուղեւոր։
Ըստ «Առաջինի լրատվական ալիքի»՝ ուղեւորների թվի աճ է գրանցվել բոլոր ուղղություններով։ Մասնավորապես, ներհանրապետական հաղորդակցությունում փոխադրվել է 205,5 հազար ուղեւոր, ընդ որում՝ աճը կազմել է 15%:
Երեւան-Թբիլիսի-Երեւան եւ Երեւան-Բաթում-Երեւան երթուղիներով միջպետական երթեւեկության ընթացքում փոխադրվել է գրեթե 15 հազար մարդ, ինչը գրեթե 5 անգամ գերազանցում է մինչքովիդյան 2020-ի ցուցանիշը։
2021-ի առաջին կիսամյակի համեմատ այս տարի Երեւան-Գյումրի երթուղով էքսպրես-ռեժիմով ընթացող էլեկտրագնացքը ուրբաթ, շաբաթ եւ կիրակի երկու անգամ ավելի շատ ուղեւոր է փոխադրվել՝ 11,5 հազար մարդ։