ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները Ինդոնեզիայի Բալի կղզում «Մեծ քսանյակի» (G20) երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման հարթակներում քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» իրադրությունը:
«Հանդիպում անցկացրի Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Կատրին Կոլոննայի, Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Թիմոթի Բարրոուի հետ Ուկրաինային օգնություն ցույց տալու մեր համատեղ ջանքերի թեմայով»,- թվիթերյան գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: