ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում այսօր քաղաքացիներին հորդորել է վերադառնալ դիմակների կրման խիստ ռեժիմի, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի թիվն աճել է:
Նախարարը վստահեցրեց, որ մշտապես հետեւում են միջազգային մասնագիտական կառույցների խորհրդատվություններին՝ ընդգծելով, որ դիմակը շարունակում է շատ կարեւոր դեր ունենալ վարակի տարածելիությունը կանխելու առումով:
Անահիտ Ավանեսյանը բերեց անցած աշնան օրինակը, երբ կորոնավիրուսով հիվանդացության բավականին բարձր թվեր էին գրանցվել, եւ բնակչությունը նախարարության հորդորով պարտաճանաչորեն դիմակ դրեց, ու կառավարելիության դրական ցուցանիշներ գրանցվեցին:
Առողջապահության նախարարը, ահազանգելով, որ այսօր թեստավորվածների 14 տոկոսի թեստը դրական է եղել, խնդրեց դարձյալ խստորեն պահպանել դիմակների կրման նախկին ռեժիմը՝ փորձելով հնարավորինս կանխարգելել վիրուսի տարածումը: