Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաեւ թուրք-իսրայելական հարաբերությունները եւ տարածաշրջանային տարբեր խնդիրներ:
Երկու երկրների նախագահները պայմանավորվել են զարգացնել երկկողմ հարաբերությունները կոնկրետ քայլերով, որոնք հիմնված կլինեն փոխադարձ դրական զգացմունքների եւ արդի օրակարգի վրա։
Ըստ թուրքական Hurriet պարբերականի՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է անցկացրել իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ:
Աքարը զրույցի ժամանակ ընդգծել է, որ Անկարան գործադրել եւ շարունակում է գործադրել բոլոր ջանքերը հրադադարի հաստատման, խաղաղության ապահովման եւ Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Միաժամանակ քննարկվել է Թուրքիային պատկանող A400M ինքնաթիռների՝ Կիեւից անվտանգ վերադարձի ապահովման հարցը։