Ըստ Եվրոպայի վիճակագրական գերատեսչության (Eurostat) հաշվետվության՝ 2022-ի առաջին եռամսյակում Եվրամիությունում անշարժ գույքն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (1,4%) անշեղորեն աճել է եւ թանկացել 10,5%-ով:
Եվրոստատի տվյալներով վերջին 12 տարում Եվրամիության 19 երկրներում բնակարանների գներն ավելի շատ են աճել, քան վարձավճարները։ Մասնավորապես, բնակարանների վարձավճարներն աճել են 17%-ով, մինչդեռ անշարժ գույքը թանկացել է 45%-ով:
2010-ից ի վեր բնակարանների գներն ավելի քան կրկնապատկվել են Էստոնիայում, Հունգարիայում, Լյուքսեմբուրգում, Չեխիայում, Լատվիայում, Լիտվայում եւ Ավստրիայում:
Բնակարանների գներն աճել են Եվրամիության անդամ 24 երկրներում եւ նվազել 3-ում, ընդ որում՝ ամենաբարձր աճը գրանցվել է Էստոնիայում՝ 174%-ով, Հունգարիայում՝ 152%-ով եւ Լյուքսեմբուրգում՝131%-ով։ Գների իջեցում է արձանագրվել Հունաստանում՝ 23%-ով, Իտալիայում՝ 10%-ով եւ Կիպրոսում՝ 8%-ով:
2022-ի առաջին եռամսյակում վարձավճարների գծով 2010-ի համեմատ գներն աճել են Եվրամիության անդամ 25 երկրներում եւ նվազել 2 երկրներում, որոնցից ամենաբարձր աճը գրանցվել է Էստոնիայում՝ 77%-ով, Լիտվայում՝127%-ով եւ Իռլանդիայում՝ 77%-ով։ Գների նվազում է գրանցվել Հունաստանում՝ 25%-ով եւ Կիպրոսում՝ 1%-ով։