Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Facebook ընկերությունը հայտարարել է, որ հանում է 2020-ի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո մտցված քաղաքական գովազդի արգելքը, որի նպատակն էր խուսափել հետընտրական չարաշահումներից եւ ավելորդ խառնաշփոթից:
Ավելի վաղ ամերիկյան Google ընկերությունն էր վերացրել Կապիտոլիումի վրա հարձակումից հետո եւ Ջո Բայդենի երդման արարողության նախօրեին մտցված քաղաքական գովազդի արգելքը: