ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի հուլիսի 8-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանական գերատեսչություեւը հայտարարել է, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո: