Ըստ բրիտանական Daily Mirror պարբերականի՝ Շրի Լանկայի խորհրդարանի մի քանի պատգամավորներ դիմել են վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեին՝ պետության գործող ղեկավար Գոտաբայա Ռաջափակսայի պաշտոնաթողությունից հետո երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու խնդրանքով:
Արդեն չորեքշաբթի Ռաջափաքսայի ենթադրյալ պաշտոնաթողությունից հետո Վիքրամասինգհեն իր համաձայնությունից հետո կընդունի նախագահի լիազորությունները:
«Մինչեւ նախագահական ընտրությունները նա կենտրոնացած կլինի ԱՄՀ-ի հետ գործարքի ավարտման եւ տնտեսական վերականգնման վրա»,- նշել է պարբերականը:
Շրի Լանկայում հազարավոր բողոքավորներ հուլիսի 9-ին դուրս էին եկել Կոլոմբոյի փողոցներ նախագահի պաշտոնաթողության պահանջով: Ծայր առած խռովությունների ընթացքում ցուցարարները գրավել են նախագահի եւ վարչապետի նստավայրերը: Բողոքի ցույցերում տուժել է ավելի քան 100 մարդ:
Քաղաքացիների դժգոհության պատճառը երկրի տնտեսական դրության վատթարացումն է: Երկրի նախագահ Ռաջափաքսան հայտարարել էր, որ հուլիսի 13-ին կլքի պաշտոնը: Վիքրամասինգհեն եւս հայտնել է, որ պատրաստ է լքելու վարչապետի պաշտոնը: