Ամփոփելով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի եւ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հեռախոսազրույցի արդյունքները` Եգիպտոսի պաշտոնական ներկայացուցիչ Բասեմ Ռադին հայտարարել է, որ Եգիպտոսը եւ Իսրայելը համաձայնության են եկել ջանքեր գործադրելու Մերձավոր Արեւելքում հաշտության գործընթացի ակտիվացման համար:
Պաշտոնյան հավելել է, որ պաղեստինա-իսրայելական ուղղության իրավիճակի շուրջ կարծիքների փոխանակությունից հետո որոշվել է առաջիկայում անցկացնել երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ Եգիպտոսի, Իսրայելի եւ Պաղեստինի ղեկավարի մասնակցությամբ՝ հաշտության բանակցությունների ակտիվացման նպատակով:
Նշվել է, որ Պաղեստինի վարչակազմին անհրաժեշտ է օգնություն ցույց տալ բոլոր բնագավառներում:
«Եգիպտոսը կշարունակի ջանքերը համապարփակ եւ արդարացի հաշտության հասնելու ուղղությամբ՝ գոյակցող երկու պետությունների մասին որոշման եւ ՄԱԿ-ի բանաձեւերի հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։