Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հուլիսի 11-ին աշխատանքային այցով ժամանել է Կիեւ: Ըստ Նիդերլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի՝ նախատեսված են այցեր մարտական գործողությունների հետեւանքով տուժած Կիեւի մի շարք շրջաններ եւ հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Հանդիպմանը կքննարկվի հետագա աջակցությունն ուկրաինական կողմին: Նիդերլանդների կառավարությունն Ուկրաինային ցույց է տվել 172 միլիոն եվրոյի ռազմական օգնություն:
Սա Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Կիեւ կատարած Ռյուտտեի առաջին այցն է: Մայիսին Ուկրաինա էր այցելել Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հուքստրան: