«Նավթի եւ գազի պետական գործակալության» ղեկավար Գեորգի Տատիշվիլին հայտնել է, որ Վրաստանում՝ Թբիլիսիից ոչ հեռու Schlumberger հորանցքում, գազի մեծ՝ մոտ 16 միլիարդ խորանարդ մետր ծավալի չափով պաշարներ են հայտնաբերվել:
Տատիշվիլին Business Media Georgia պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ այդ տարածքում գազի եւ նավթի պաշարների հետախուզման եւ արդյունահանման լիցենզիայի օպերատորը Block Energy ընկերությունն է, որի բաժնետոմսերը սակարկվում են Լոնդոնի ֆոնդային բորսայում։
Վրաստանի գազի սպառումը 2021-ին մոտավորապես 2 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր է։