Երբ Հայաստանի կառավարությունը կանաչ լույս վառեց Հատիսի վրա Հիսուսի արձան դնելու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը, առաջիններից արձագանքեց Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան` դա համարելով ապազգային, հակամշակութային, հակաբնական եւ հակաէսթետիկ նախագիծ: «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանը զրուցել է ասոցիացիայի փոխնախագահ Զարա Օրբելյանի հետ։