Վայոց Ձորի փոխմարզպետ, պահեստազորի գնդապետ, «Մախնո» մականվամբ հայտնի Արայիկ Մուրադյանը՝ անընդունելի համարելով երկրում ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ հրաժարական է տալիս եւ միանում ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությանը՝ իր զորակցությունը հայտնելով Օնիկ Գասպարյանին:
Մուրադյանը, որը փոխմարզպետ էր նշանակվել անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին, իր զինակից ընկերներին, զինվորականներին հորդորել է ամուր պահել սահմանները, չկորցնել զգոնությունը եւ ամենայն պատասխանատվությամբ կատարել սեփական պարտականությունները։