ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ:
«Մենք պետք է օգնենք Հայաստանի ժողովրդին և օժանդակենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման գործընթացին: Մենք պետք է անենք այն, ինչ նախորդ վարչակազմը չի արել»,- նշել է Մենենդեսը:
Ըստ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի՝ Սենատորը հավելել է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի բոլոր ռազմագերիները վերադառնան իրենց հայրենիք: