Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Միացյալ Նահանգները հայ-թուրքական առաջնորդների միջեւ հեռախոսազրույցի եւ երկրների միջեւ ընթացող երկխոսության մասին իր աջակցությունն է հայտնել «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ հույս հայտնելով, որ այն դրականորեն կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի վրա:
«Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը եւ հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար: Այն հատկապես կարեւոր է այսօր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում: Միացյալ Նահանգները պատրաստակամ է աջակցելու այս կարեւոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը պատշաճ կհամարեն»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ։