Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) գործադիր տնօրեն Յոզեֆ Աշբախերը հայտարարել է, որ գործակալությունը ExoMars նախագծի շրջանակում դադարեցնում է համագործակցությունը «Ռոսկոսմոս»-ի հետ:
«Հանգամանքները, որոնք հանգեցրել են դրան, ուկրաինական հակամարտությունը եւ այդ կապակցությամբ ընդունված պատժամիջոցներն են»,- պարզաբանել է Աշբախերը։
«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինն ի պատասխան խոստացել է հանձնարարել Միջազգային տիեզերակայանի ռուսաստանյան անձնակազմին դադարեցնել աշխատանքը Եվրոպական տիեզերական գործակալության հետ։
Բացի դրանից՝ «Ռոսկոսմոսի»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանը կարող է ինքնուրույն իրականացնել ExoMars նախագծի իր մասը կամ դրանում ներգրավել բարեկամական երկրների գործընկերներին։
ExoMars-ը Եվրոպական տիեզերական գործակալության եւ «Ռոսկոսմոսի»-ի՝ Մարս մոլորակի ուսումնասիրման համատեղ առաքելությունն էր: Ծրագրի շրջանակում առաջին տիեզերանավն արձակվել է 2016-ին «Բայկոնուր» տիեզերակայանից: