Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարճատեւ այցով ժամանել է Հայաստան:
«Վերադարձ շատ շոգ Երեւան՝ կարճատեւ այցով: Սպասում ենք կարեւոր հանդիպումների»,- թվիթերյան գրառման մեջ նշել է Կլաարը:
Թե ինչ հանդիպումների մասին է խոսքը, ԵՄ հատուկ ներկայացուցիչը չի նշել:
Վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր եկել հունիսի 3-ին: Այցի ընթացքում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։