Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան հետեւողականորեն աջակցում է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ պատրաստ է շարունակելու ուղեկցել հայ-թուրքական երկխոսությունը:
Դիվանագետը հիշեցրել է, որ գործընթացը մեկնարկել է Մոսկվայում հունվարի 14-ին հերթական փուլում Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ։
Զախարովան համոզմունք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության եւ տնտեսական բարգավաճման շահերից։