ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ համաձայնագրի հարցով Ռուսաստանի պահանջները նույնն են: Ըստ նրա՝ բանակցությունների վերսկսման դեպքում ռուսական կողմը կպնդի իր առաջարկներին հստակ պատասխան տալ։
Ռռուսական կողմը, ըստ փոխարտգործնախարարի, առաջվա պես պահանջում է Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային եւ ոչ միջուկային կարգավիճակ, ներկայիս տարածքային իրողությունների ճանաչում, ներառյալ Ղրիմի ներկայիս կարգավիճակի եւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Հանրապետությունների ճանաչում:
«Եթե Ուկրաինան ցանկություն հայտնի վերադառնալ բանակցությունների սեղան, մենք պատրաստ ենք դրական արձագանքելու»,- հավելել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը։
Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մտադիր չեն որեւէ տարածքային զիջման գնալ։ Մոսկվայի հետ բանակցություններում Կիեւն առաջարկել է 15 տարով սառեցնել Ղրիմի կարգավիճակը եւ այդ ընթացքում բանակցություններ վարել, իսկ Ռուսաստանի բռնակցած թերակղզու նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելու մասին խոսք չկա։
«Ինչ վերաբերում է ռուսական կողմի դիրքորոշմանը, նրանք կարող են հայտարարել ինչ ուզում են։ Ուկրաինան զիջումների չի գնում, քանի որ խոսքը մեր ազատության մասին է»,- դեռեւս մարտին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։