Ըստ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության՝ բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլում ավարտել է իր ելույթները:
Հուլիսի 14-ին անցկացված 3-րդ խաղում մեր հավաքականը 76։59 հաշվով հաղթել է Ջիբրալթարի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Մողոյանն է, որը միայնակ վաստակել է 23 միավոր:
Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը մտել է կիսաեզրափակիչ եւ կշարունակի պայքարն առաջին տեղի համար։