Բեռլինի միջազգային կինոփառատոնի հեռավար մրցանակաշխության արարողությունից մի քանի րոպե առաջ Կինոքննադատների միջազգային ասոցիացիան թվարկել է ֆավորիտներին: Հայտնի է դարձել, որ Ալեքսանդր Քոբերիձեի «Ի՞նչ ենք տեսնում՝ երկնքին նայելիս» ֆիլմը հիմնական մրցույթում արժանացել է Կինոլրագրողների միջազգային դաշնության՝ «FIPRESCI» (Fédération internationale de la presse cinématographique) մրցանակին:
Քոբերիձեի ֆիլմը մոտ 30 տարի անց ազդարարել է վրացական կինոյի վերադարձը Բեռլինալե։ 1993–ին ռեժիսոր Թեմուր Բաբլաունիի «Անքունների արեւը» ֆիլմն էլ արժանացել էր «Արծաթե արջ» մրցանակի: