ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստ Լեւոն Արոնյանը, որն այժմ Երեւանում է, մասնակցում է FTX Road to Miami անվանումը կրող արագ շախմատի առցանց մրցաշարին:
Մեր հայրենակիցը, հաղթահարելով խմբային փուլը, մտել է փլեյ-օֆֆ: Քառորդ եզրափակիչում նա 2,5:1,5 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիշիին, թեեւ պարտվել էր առաջին պարտիայում:
Կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը ուժերը կչափի լեհ Յան-Քշիստոֆ Դուդայի հետ, որը նույն 2,5:1,5 հաշվով հաղթել էր նիդերլանդցի Անիշ Գիրիին:
Ամերիկահայ Սամուել Սեւյանը, որը նույնպես մտել էր փլեյ-օֆֆ, քառորդ եզրափակիչում լարված պայքարում 2.5:3:5 հաշվով զիջել է չինացի Վեյ Իին: