Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը երեկ այցելել է Շուշի։ Ռուս դիվանագետին ուղեկցել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի այցի մանրամասները դեռ չեն հրապարակվել։
Ավելի վաղ Միխայիլ Բոչարնիկովը «Բակինսկի ռաբոչի» պարբերականին տված հարցազրուցում հայտարարել էր, որ նկատվում է Ռուսաստանից նախաձեռնությունը խլելու եւ այդ բոլոր ոլորտներում առաջընթացն իրեն վերագրելու Եվրամիության ցանկությունը:
Բաքվում ՌԴ դեսպանը նշել էր, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։