Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել Ռուսաստանի նոր սպառնալիքների ֆոնին՝ ԱՄՆ նոր վարչակազմի աջակցության կարեւորությունը:
Նրանք համաձայնել են, որ ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի հանդիպումները, համատեղ զորավարժությունները եւ ԱՄՆ-ի աջակցությունը տարածաշրջանում անսասան կդարձնեն ռազմավարական գործընկերությունը։
Ըստ Վրաստանի Պաշտպանության նախարարության, ԱՄՆ Պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս ներգրավվել եւ խորացնել գործընկերությունը:
Ջուանշեր Բուրճուլաձեն հույս է հայտնել, որ մոտ ապագայում անձամբ կհանդիպեն Օսթինի հետ: