Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ պաշտոնական Երեւանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ո՛չ հաստատել են, ո՛չ էլ հերքել տեղեկությունը, թե Երեւանում է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը։
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) լրատվական բաժնից հուլիսի 15-ին հայտնել են, որ այս պահին տեղեկություն չունեն Բըրնսի երեւանյան այցի վերաբերյալ։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից հայտնել են, թե չեն մեկնաբանում ԿՀՎ ղեկավարի Հայաստան այցելելու մասին լուրը՝ փաստորեն, չհերքելով, որ Ուիլյամ Բըրնսը Երեւանում է։
Հղում տալով դիվանագիտական անանուն աղբյուրներին՝ ռուսաստանյան պետական լրատվական գործակալությունները հուլիսի 15-ին գրել էին, թե ամերիկյան հետախուզության ղեկավարն այսօր մի քանի ժամով այցելել է Երեւան։