ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը, թե իբր հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը միեւնույն ժամանակ հայտնել է, որ հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի նշված հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։