Հայաստանի շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը Իսպանիայի Բենասկե քաղաքում տեղի ունեցած 41-րդ միջազգային մրցաշարում մրցանակային 2-րդ տեղն է գրավել:
Մեր գրոսմայստերը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր: Նույնպիսի արդյունք է ցույց տվել նաեւ 9 այլ շախմատիստ: Լրացուցիչ գործակիցներով Ռոբերտ Հովհաննիսյանը ճանաչվել է 2-րդը` զիջելով միայն հնդիկ գրոսմայստեր Չիտամբարան Արավինդին:
Հայաստանը ներկայացնող Կարեն Գիրգորյանը 7,5 միավորով գրավել է 12-րդ տեղը, իսկ Կարեն Մովսեսյանը 7 միավորով մրցաշարն ավարտել է 19-րդ հորիզոնականում: Առաջին 20-րդ տեղերը գրաված շախմատիստների համար նախատեսված են դրամական պարգեւավճարներ:
Նշենք, որ մրցաշարին մասնակցել է 398 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 21 գրոսմայստեր եւ 25 միջազգային վարպետ: